Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «սիգ» տեսակի ձուկ։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը: