Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1.0 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց նախագիծը՝ շեշտելով, որ այն կարևոր է ՓՄՁ-ների համար։
«Առաջարկում ենք մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատել»,-հայտարարեց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։