Կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այն պայմանավորված է պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնելու համար։
Զոհված զինծառայողների ծնողներին 2015 թվականի որոշմամբ ընձեռվում է հնարավորություն օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, սակայն, ամբողջապես չի ներառվում բոլոր հնարավոր ծախսերը, բայց 2015 թվականի մայիսի որոշմանմբ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր ծառայության, դոնորական ձվաբջջի համար սահմանված փոխհատուցման ծախսերը:
Վիճակագրական տվյալները փաստում են այն հանգամանքը, որ այս պահին մեծ թվով շահառուներ իրականացրել են համապատասխան ստուգումները և վերջիններիս այժմ անհրաժեշտ է փոխնակ մայր կամ դոնորական ձվաբջիջ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով վերջիններս չեն կարողանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից կամ կնքել դոնորի պայմանագիր։ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով անհրաժեշտ է չորս տասնյակ դոնորական ձվաբջիջ և տասը փոխնակ մայր։
Հաշվի առնելով շահառուների կրկին զավակ ունենալու ցանկությունը և կարևորությունը արդեն իսկ պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև վերոգրյալ օրենքում և որոշմամբ կատարված լրացումներն ու փոփոխությունները՝ նախագծով մշակվել է ռազմական գործողությունների հետևանքով կամ զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, որոնք կընձեռեն վերջիններիս հնարավորություն առավել մատչելի պայմաններով օգտվելու փոխնակ մոր ծառայությունից կամ ձեռք բերել դոնորական ձվաբջիջ։ Զոհվածների ծնողներն անվճար կամ արտոնյալ պայմաններով կօգտվեն փոխնակ մոր ծառայությունից, ձեռք կբերեն դոնորական ձվաբջիջ։
Նշվում է, որ նախագծի ընդունմամբ կիրականացվի ռազմական գործողությունների հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական նոր միջոցառում՝ ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը:
Անրդրադառնալով նախագծին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ արդեն 35 դիմում ունեն, որոնք սպասում են վերոնշյալ ծրագրին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 2021-ի ընթացքում ավելի քան 70 զոհված զինծառայողների ընտանիքներում երեխաներ են ծնվել։
Մանրամասները՝ տեսանյութում։