Ինձ համար թանկ են այն մարդիկ, ովքեր հայոց խոսքի, հայոց լեզվի կրողներն են։ Մենք հրաժեշտ ենք տալիս մեր լավագույն պոետներից մեկին։ Մարդ, որը լինելով հայոց բանաստեղծության, փիլիսոփայության կրողը, միևնույն ժամանակ դրեց իր ինքնատիպ դիմագիծը։ Այս մասին այսօր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։
«Նա մտավ իրականություն շատ համարձակ ու ինքնուրույն։ Ցավում եմ՝ աղքատանում ենք։ Վիշտը մեծ է, բայց երանի բոլոր այն մարդկանց, ովքեր հավերժության իրենց սերմերն են նետում։ Այն բանաստեղծություններն ու տողերը, որոնք թողել է պոետը, շատ երկար են ապրելու»,- նշեց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը։