Ավստրալիայի դաշնային դատարանը մերժել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի բողոքը՝ կապված ավստրալական վիզան չեղարկելու որոշման հետ: Այս մասին հայտնում հաղորդում է Interfax-ը:
Այսպիսով, համաշխարհային վարկանիշի առաջատարը կարտաքսվի երկրից և չի կարողանա հանդես գալ Australian Open-ում, որի գործող հաղթողը հենց նա է:
Ջոկովիչի գործով դատական նիստը տեղի է ունեցել այսօր առավոտյան և դատարանի որոշումը կապված է պատվաստված չլինելու հետ: Ջոկովիչը դեմ է COVID-19-ի հարկադիր պատվաստմանը:
Հունվարի 10-ին հայտնի էր դարձել, որ տեղի դատարանը չեղյալ էր հայտարարվել մարզիկի վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշումը: Թենիսիստն ազատ էր արձակվել և սկսել է մարզումները։ Սակայն արդեն հունվարի 14-ին Ավստրալիայի իշխանությունները որոշում են կայացրել չեղարկել Ջոկովիչի վիզան: Australian Open-ը տեղի կունենա հունվարի 17-30-ը, հանդիսատեսը կլինի տրիբունաներում: Թենիսիստներին առանց կորոնավիրուսի պատվաստման թույլ չեն տա մասնակցել մրցաշարին:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն այսօր ողջունել է երկրի դաշնային դատարանի որոշումը: