Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ճանապարհները հիմնականում բաց են:
««Արցախուղի» ճանպարհաշինական ընկերությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել միջշրջանային և միջհամայնքային ճանապարհահատվածներում:
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին բաց է ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այստեղ մաքրման և աղցանման աշխատանքներն իրականացրել է «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունը:
Սյունիքի մարզի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է «Զանգեր»-Սարավան ճանապարհահատվածը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: