ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամվոր Արթուր Ղազինյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց վերահաստատել Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որ «Առանց Արցախ՝ Հայաստան չկա»։
«Մոնթե Մելքոնյանն այնքան խելացի չի գտնվել, որ Երևանի պետական համալսարանի տակ ծվարած կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնա։ Եվ շատ մեծ ժառանգություն է թողել, որպեսզի ոմանք ԵՊՀ ֆակուլտետների պատերից մեկի տակ ծվարելով՝ 5, 10, 15, 20 հազար, երբեմն ավելի շատ դոլար կաշառքներ հավաքելով՝ միլիոնատեր դառնան։ Մենք կարող ենք բազմաթիվ նախադասություններ ասել, որից ձեր ունքերը կբարձրանան։ Այնպես որ, այն, ինչ ունենք ասելու, գրված է կառավարության ծրագրում»,-վրոդվված պատասխանեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։