Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը: ՔՊ-ն հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նրան հարցրեց, թե շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել:
Անդրադառնալով այն հայտարարությանը, որ ընդդիմադիրները կողմ չի քվեարկի իր թեկնածությանը՝ հանձնաժողովի անդամի թեկնածուն արձագանքեց․ «Գեղամ, դու ինձ ճանաչում ես, պարզ է, չէ՞ որ ցավում եմ, դու կասկած չունես, չէ՞, որ ցավում եմ: Գեղամ, «գրազ» կգամ, որ չեք քվեարկելու իմ օգտին, որովհետև դու դաշնակցական ես»։