Սահմանադրության 142 հոդվածի և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասին համաձայն՝ հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի դիմումից հետո մեկ շաբաթվա ընթացքում անձը գրավոր կերպով հետ է վերցնում դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, ըստ Սահմանադրության՝ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի։
Նա նշեց, որ եթե նախագահը 1 շաբաթվա ընթացքում դիմումը հետ չվերցնի, ապա ԱԺ նախագահն այն կստորագրի ու կհրապարակի, այդ պահից սկսած՝ դիմումը կհամարվի ընդունված։