2021 թվականին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միայն երեք երկրներ են հավաքել 43-ից բարձր համաշխարհային միջին ցուցանիշ՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսում, որը հրապարակվել է երեքշաբթի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից:
Կենտրոնի տվյալներով՝ ամենաշատ միավորները հավաքել են Վրաստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրել է ինչպես զգալի ժողովրդավարական առաջընթաց, այնպես էլ դրական տեղաշարժեր՝ վերջին տասնամյակում բարձրանալով 15 կետով։
Այնուամենայնիվ, չնայած առաջընթացին, 2021 թվականին խոստացված հակակոռուպցիոն և դատական բարեփոխումները կանգ են առել համաճարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման հետևանքով առաջացած քաղաքական և տնտեսական ճգնաժամի հետևանքով, ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» զեկույցում։