ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ Խոսքը միանվագ դրամական պարգևատրման մասին է։
Նշենք, որ նախորդ անգամ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին պարգևատրելու կարգադրություն էր ստորագրել մոտ մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս նման կարգադրություն էր ստորագրել։ Մասնավորապես, նա ՀՀ Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տալու որոշում էր կայացրել։ Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հրաժարվել էին պարգևավճարներից։