Բալին երկարատև դադարից հետո առաջին անգամ զբոսաշրջիկներ է ընդունել: Ինչպես շատ երկրներում, Ինդոնեզիայի առողջարանային կղզու մուտքն արգելվում էր զբոսաշրջիկների համար: Հանգստացողներին դիմավորել է Բալիի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունը: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Coconuts Bali լրատվական պորտալը:
Ճապոնացիներին առաջինը հաջողվել է օգտվել կղզում մուտքի և կացության նոր կանոնների առավելություններից։ Նրանք հնգօրյա կարանտին կունենան հատուկ սարքավորված հյուրանոցներում։
Կանոնները ուժի մեջ են մտնում ուրբաթ օրը, սակայն հինգշաբթի ժամանածների համար դրանք արդեն գործում են: Փետրվարի սկզբից Բալի կարող են գալ պատվաստաված զբոսաշրջիկները՝ աշխարհի ցանկացած երկրից: Ինդոնեզիան ընդունում է նաև Սպուտնիկ V պատվաստանյութը:
Պետք է ներկայացնել նաև ոչ ավելի, քան 48 ժամվա ընթացքում արված PCR թեստ: