Միացյալ Թագավորության կառավարությունը ներկայում աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը:
Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կլինեն լրացուցիչ հայտարարություններ այդ մասին:
Դեսպան Ջոն Գալագերի հետ հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի փետրվարի 7-ին: