Կապանի զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանն երեկ երեկոյան ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն:
Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք՝ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնի քննիչները երեք օր է՝ փնտրում էին նորակոչիկին: Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը: Ընթանում է քննություն: