Դեռ 2020 թվականին Սամվել Կարապետյանի կողմից տրվեցին հանձնարարականներ, որ հայ արտադրողների համար ստեղծվի բաց ու առաջնային իրավունքներով օժտված տնտեսական ու առևտրային գոտի։ Այս մասին այսօր մեծածախ և մանրածախ առևտրի «Բուխտա Յուգ» նոր կենտրոնի շնորհանդեսին նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ Կենտրոնը կգործի Մոսկվայում։
Նարեկ Կարապետյանն առևտրի կենտրոնի ստեղծման համատեքստում հիշեցրեց 2020թ․ հուլիսյան դեպքերը, երբ մերձմոսկովյան «Ֆուդ սիթի» մեծածախ շուկայի ադմինիստրացիան արգելել է հայկական ապրանքների վաճառքը։ Այդ շուկայի սեփականատերն ադրբեջանցի էր։
Նարեկ Կարապետյանը հայտնեց, որ կենտրոնի ստեղծումը կօգնի բացառել նման դեպքերը։ Նա նշեց, որ հայ արտադրողներին հետաքրքիր առաջարկներ են ներկայացնելու։
«Տաշիր» ընկերությունների խումբը գնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի մեծածախ ամենամեծ կենտրոններից մեկը, որտեղ հետաքրքիր առաջարկներ են ներկայացվելու հայ արտադրողներին ու արտահանողներին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայ գործարարների ասոցիացիան» հայ գործարարներին աջակցելու և նրանց արտադրաքի արտահանումը խթանելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ այսօր անցկացրեց մեծածախ և մանրածախ առևտրի «Բուխտա Յուգ» նոր կենտրոնի շնորհանդեսը, որին ներկա էր նաև էկոնոիմկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հիշեցնենք նաև, որ առևտրի կենտրոնի բացումը նախատեսված է այս տարի Մոսկվայում։ «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Ռուսաստանի մայրաքաղաքում մեծածախ շուկայական համալիր ստեղծելու նպատակով։ Այնտեղ հայ արտադրողները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, ինչը կնպաստի Հայաստանից արտադրանքի արտահանման խթանմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։