Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատի է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին՝ նրան մեղադրելով ռուս գործարարին գինեգործական բիզնեսի մի մասը գաղտնի վաճառելու մեջ: Այդ մասին հայտնել է TMZ հրատարակությունը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:
2021 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Ջոլին դատական հայց է ներկայացրել Փիթի հետ համատեղ ակտիվների վաճառքի ժամանակավոր արգելքը չեղարկելու խնդրանքով: Մասնավորապես, դերասանուհին ցանկացել է վաճառքի հանել Miraval Chateau ընկերության՝ Ֆրանսիայում Nouvel գինու արտադրության բաժինը։
Սեպտեմբերին Փիթը թույլ է տվել նախկին կնոջը վաճառել իր բաժնեմասը` պայմանով, որ անձամբ հավանություն կտա գնորդի թեկնածությանը: Սակայն արդեն մեկ ամիս անց Փիթը, նրա խոսքով, ցնցված էր` իմանալով, որ գինեգործական տնտեսության կեսը ձեռք է բերվել սպիրտային խմիչքներ արտադրող Stoli Group ընկերության մասնաճյուղի կողմից, որը գտնվում է ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերի հսկողության տակ:
Փիթը պնդում է, որ Ջոլին գործարքի վերաբերյալ իր համաձայնությունը չի ստացել և դիտավորյալ թաքցրել է դրա մանրամասները: Դերասանը բողոքում է, որ նոր ընկերը քաոս է մտցրել գինեգործության կառավարման մեջ, գրում է պարբերականը։
Դերասանը դատարանին խնդրում է չեղարկել գործարքը։ Նա նաև մտադիր է փոխհատուցում ստանալ կրած վնասի համար։