ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն աշխատանքային այցով եղել են Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բուժամբուլատորիայում, Ճարտարի տեղամասային հիվանդանոցում և շրջկենտրոնի բուժմիավորումում։ Մարտունու շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանը հանդես է եկել 2021թ․ կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
2021 թվականի Մարտունու-33322 և Ճարտարի -8562 ամբուլատոր հաճախումների թիվը կազմում է՝ 41884 , որից 5718 երեխա: Շրջանի ԳԲԱ և ԲՄԿ ամբուլատոր հաճախումների թիվը կազմում է 21937։
2021 թվականի Մարտունու ՇԲՄ ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստացել 855 հիվանդ, իսկ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստացել 77 հիվանդ։
Շրջանում գրանցվել է 216 ծնունդ, որից 27-ը՝ Մարտունու ՇԲՄ-ում ,1-ը՝ Ճարտարի տեղամասային հիվանդանոցում:
2021 թվականի ապրիլ ամսից «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի կողմից «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ժամանել են բժիշկ մասնագետներ՝ սրտաբան, նյարդաբան և ներզատաբան: Ներզատաբանն առ այսօր աշխատում և բուժօգնություն է ցուցաբերում Մարտունու շրջանի բնակչությանը։
2021 թվականին «Հայ օգնության ֆոնդի» Հայաստանի մասնաճյուղի կողմից «Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստում» ծրագրի շրջանակներում՝ Մարտունու ՇԲՄ ՓԲԸ-ում կազմակերպվել է ուսումնական դասընթացներ «Համայնքային
բուժքույրերի ունակությանների բարձրացում» թեմայով, որին մասնակցել է 30 բուժքույր։
Բուժանձնակազմի հետ քննարկվել է անհրաժեշտ բժշկական գույքով և սարքավորումներով համալրման, կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման և մի շարք այլ հարցեր։
Նախարար Հայրիյանը տվել է համապատասխան հաձնարարականներ բուժսպասարկման որակի բարձրացման ուղղությամբ և հավաստիացրել, որ արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի շրջանային բուժմիավորումներում լրացվի մասնագետների պակասը։