ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Ինչպես տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից՝ Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը փոխվարչապետի պաշտոնում նշանակվել էր 2018թ. մայիսի 11-ին՝ «Թավշյա» հեղափոխությունից և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ 2021 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ավինյանին փոխարինել է Սուրեն Պապիկյան, որն այժմ ՀՀ պաշտպանության նախարարն է։
Ավինյանը 2019 թվականից մինչ օրս հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ANIF) տնօրենների խորհրդի նախագահը: 2022 թվականին ընդգրկվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդում և գլխավորել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը: