Մակրոնը պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
Ֆրանսիան անվտանգության հարցով արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Պուտինը եվրոպացի առաջնորդներին հայտնել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է Դոնբասի վերաբերյալ հրամանագիր ստորագրել։ Շոլցն ու Մակրոնը հիասթափություն են հայտնել իրադարձությունների նման զարգացման վերաբերյալ, սակայն նշել են շփումները շարունակելու պատրաստակամությունը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին չճանաչել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների անկախությունը։ Նա նաև Ռուսաստանին մեղադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայի անվտանգության ամենամեծ սպառնալիքի ստեղծման և Ուկրաինայում միջամտության պատրվակ ստեղծելու մեջ: