Մարզահամերգային համալիրի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«ՀՀ իշխանությունները, ադրբեջանական Նովրուզին պորտապար պարող և օդային պաչիկներ ուղարկող Եվրանեսթի հայկական պատվիրակության իմքայլական ղեկավարը էդքան դուխ կունենար ադրբեջանցուն ասել՝ Հայաստանում Եվրանեսթի նիստը կկայանա միայն մեկ պայմանով. այն է՝ երբ մեր գերիներն առանց նախապայմանների կվերադառնան տուն» ,-մարզահամերգային համալիրի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան:
Բողոքի ակցիայով քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: