Նորմալ չի, որ Արցախյան շարժման 34-րդ տարեդարձի հաջորդ օրը ադրբեջանցիներին են հյուրընկալում: Նորմալ չի, որ Եռաբլուրում լայն ժպտում են: Նորմալ չի նաև, որ մեզ անընդհատ փորձում են նվաստացնել, վիրավորել: Ադրբեջանցի պատգամավորները Երևանում նստած մեր հանդեպ ատելություն են քարոզում, ինչը ևս նորմալ չէ: Ադրբեջանցին չպետք է իրեն լավ զգա իմ հողում:
Այս մասին այսօր մարզահամերգային համալիրի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան: Բողոքի ակցիայով քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու համար: