Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պաշտոնական լրատվական ծառայություններին:
Նշվում է, որ մի շարք հարցերի շարքում քննարկվել է նաև Արցախյան հարցը:
«Կան վեճեր, դրանց շուրջ աշխատանքի կարիք ևս կա, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»,- անդրադառնալով առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ որոշակի պայմանավորվածություններին՝ ասել է Պուտինը: