Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են Պետդումայի 351 պատգամավորներ, որոնք քվեարկել են ԴԺՀ/ԼԺՀ – ի անկախության օգտին, և 27 ֆիզիկական և իրավաբանական անձ, այդ թվում՝ Դոնբասում Ռուսաստանի գործողությունները ֆինանսավորող բանկեր և կազմակերպություններ:
Եվրոպական բիզնեսին արգելել են ցանկացած հարաբերություններ պահպանել ԼԺՀ – ի հետ, սահմանափակված է Ռուսաստանի մուտքը ԵՄ ֆինանսական և կապիտալի շուկա:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է «Հյուսիսային հոսք 2» – ի հավաստագրման դադարեցնելու Գերմանիայի որոշումը:
ԵՄ-ն նաեւ Մինսկին նախազգուշացրել է պատժամիջոցների մասին՝ Ռուսաստանի գործողություններին աջակցելու դեպքում: