ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից», – ասված է հրամանգրում:
Նշենք, որ Արտակ Դավթյանին մեղադրանք է առաջադրված, նա անցնում է «անորակ հռիթների» գործով։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ նա անցնում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Այս գործով մի քանի ամի է արդեն կալանավորված են նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ՊՆ զենքի մատակարար ընկերություններից մեկի տնօրեն Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 21-ին։ Նա մեկ անգամ ազատվել էր այդ պոշտոնից, կրկին վերանշանակվել։