Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ֆիզիկական պատրաստության դասախոս, միջազգային սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Հայաստանի քսանմեկակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է իր հերթական ռեկորդը: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
Փետրվարի 24-ին Սաքունցը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլ. հավաքակայանի տարածքում ձեռքի ճկույթ մատով տեղաշարժել է 33 տոննա քաշով մետրոյի գնացքը և գրանցել Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ «Ֆիդայիններ» կազմակերպության կողմից նրան հանձնվել է շնորհակալագիր «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»: