Շատ հայրենակիցներ գնացին և իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ նպատակ ունենալով խուսափել պատերազմից, նրանք մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում պատերազմ չի լինի, մինչդեռ, ուղիղ մի քանի ամիս անց այդ վարկածը հօդս ցնդեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ազատագրական շարժման» անդամ Արա Զոհրաբյանը։
«Պետք է համախմբվել և հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանն անհաջողակ կառավարիչ է, Փաշինյանը, Սաակաշվիլին և Զելենսկին նույն արտադրամասի արդյունքն են և պետք է հասկանալ, որ այս անհաջողակ մարդիկ մեզ չեն կարող տանել արժանապատվության վերականգնման»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ «Ազատագրական շարժումը» ստորագրահավաք է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի պահանջով։ Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։