«Ազատագրական շարժումը» ստորագրահավաք է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի պահանջով։ Ստորագրահավաքի մեկնարկը տրվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։
Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ համահայկական ստորագրահավաքը լինելու է և՛ գրավոր, և՛ օնլայն տարբերակով։ Ստորագրահավաքը կիրականացվի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, Արցախում և Սփյուռքում։
Իսկ թե ինչու է մեկնարկը տրվել Եռաբլուրում, Նաիրի Հոխիկյանը պարզաբանեց, որ այսօր Անդրանիկ զորավարի ծնդդյան 157-րդ ամյակն է, բացի այդ, «Եռաբլուրում» մոտ 1.5 տարի առաջ արդեն սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելու համար, բայց դարձել են թուրքի հետ գործարքի զոհ։