ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ անձնական պատժամիջոցների շուրջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է գերմանական En-te-fau հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Ըստ լրատվականի՝ խոսքը ակտիվների սառեցման մասին է։ Եվրամիության արտգործնախարարները պաշտոնական որոշում կկայացնեն ուրբաթ օրը։ En-te-fau-ն պնդում է, որ «ԵՄ-ն արդեն համաձայնել է դրան»