Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Թեստավորումների թիվը 256 է: Ստացիոնար բուժում է ստանում 56 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել: Տվայլները հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։