Հայաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե իբր ուկրաինացի ուժայինները Խարկովում ձերբակալել են հայկական զինված ուժերի զինծառայողին:
«Լիակատար ապատեղեկատվություն», – Armenia Today -ի թղթակցին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Ավելի վաղ ուկրաինական և ադրբեջանական սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Խարկովում, իբր, ձերբակալվել է հայկական բանակի զինծառայող: