Հայաստանը Եվրոպայի խորհրդի միակ երկիրն էր, որը ռուսական պատվիրակությանը միացավ Ուկրաինա ներխուժման կապակցությամբ Ռուսաստանին կազմակերպությունից հեռացնելու որոշման դեմ քվեարկությունում։
Որոշումն ընդունվել է ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից ուրբաթ օրը՝ Ռուսաստանի ներխուժումից երկու օր անց։
Արդյունքում Ռուսաստանը կկորցնի իր ներկայացուցչությունը նախարարների կոմիտեում և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում։
Ինչպես հաղորդվում է, Լեհաստանի և Ուկրաինայի կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել 47 անդամներից 42-ի կողմից:
Վրացական իշխանությունները հաստատել են, որ կողմ են քվեարկել Ռուսաստանի գործունեության դադարեցմանը։
Մի քանի միջազգային լրատվամիջոցներ, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել են, որ Ադրբեջանը ներկա չի եղել քվեարկությանը, իսկ Թուրքիան ձեռնպահ է մնացել:
Իտալիայի Նախարարների կոմիտեի նախագահ Լուիջի Դի Մայոն Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիան «անընդունելի» է անվանել:
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 1996 թվականից և ավելի վաղ դադարեցվել էր 2014 թվականին Ղրիմի թերակղզու անեքսիայի պատճառով: