ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Կալուգայի մարզում ահաբեկչություն է կանխել, որը նախապատրաստվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ցուցումով:
Այս մասին հայտնում է TACC-ը:
Տարածքում, որտեղ պատրաստվել են ահակաբեկչություն իրականացնել, կապված է իրավապահ մարմինների աշխատանքի հետ: Ահաաբեկչությունը աշխատակիցների նկատմամբ էր իրականացվելու:
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջինասիական երկրներից մի քաղաքացի է ձերբակալվել, որը ահաբեկչությունը նախապատարստել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների ցուցումով:
Ձերբակալվածի կողմից վարձակալված բնակության հասցեի անմիջական հարևանությամբ գտնվող գաղտնարանում առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ, պայթուցիկ նյութեր: Նրա բջջային հեռախոսում հայտնաբերվել է նամակագրություն ահաբեկչական կառույցների անդամների հետ, որոնք բացահայտում են նրա հանցավոր մտադրությունները: Ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել: