2021 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նրանցից 734-ը տղա է, 729-ը՝ աղջիկ:
Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից 660-ը՝ տղա, 677-ը՝ աղջիկ:
Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:
«Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել է 3 երեխա (3 տղա)։
ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 78: Արդյունքում ԱՀ-ում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779-ը՝ տղա, 762-ը՝ աղջիկ»: