Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ է անում նախարարությունը՝ մեր հայրենակիցներին օգնելու հարցում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի դեսպանատունը քչերից էր, որ մինչ այսօր մնում էր Ուկրաինայի տարածքում ողջ կազմով և իրականացնում իր գործառույթը։
Միրզոյանը նշեց, որ թեև 1500-ից ավելի զանգ է ստացվել, սակայն իհարկե կլինեն մարդիկ, ում չի հաջողվել կապ հաստատել։ Այդ պատճառով էլ նախարարությունում թեժ գիծ է գործարկվել, նաև էլեկտրոնային համակարգ, որի դեպքում աշխատակիցները անգամ հետադարձ զանգ են կատարում։
Միրզոյանն ասաց, որ Ուկրաինայի արևմտյան սահմանին կից բոլոր երկրների հետ ՀՀ-ն ունի պայմանավորվածություն, որպեսզի հնարավորինս աջակցեն, խորհրդատվութթյուն տրամադրեն։ Այդ երկրներիկ թվում է անգամ Հունգարիան, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք։
Նախարարի խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են, կան փաստաթղթերի, տեղափոխման և այլ խնդիր ունեցող մարդիկ։
Մանրամասները՝ տեսանյութում։