ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ազատվել է պաշտոնից և նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Այսօր՝ մարտի 3-ին, որոշումը կընդունվի կառավարության նիստում։
Մեկ այլ հարցով գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվում է պաշտոնից։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը նաև Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է։ Նա Սյունիքի մարզ է գործուղվել 2021 թվականի հունվարից և մինչ օրս գործուղման մեջ է։ Վերջին որոշման համաձայն՝ Ղուկասյանը միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում Սյունիքում կլինի մինչև այս տարվա ապրիլի 16-ը։ Հիշեցնենք, որ նա վարչապետի խորհրդականի պաշտոնում է 2019թ. օգոստոսի 22-ից։