Իտալիայի իշխանությունները կալանել են հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ Կոմո լճում գտնվող երկու վիլլաները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 8 մլն եվրո, հաղորդում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով La Repubblica-ն:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Սոլովյովը հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում: Սահմանափակումները ենթադրում են ակտիվների սառեցում, այդ թվում՝ առկա գույքի արգելափակում։