«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում Արցախի օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարց այս պահին չկա։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարնի ընդունված համապատասխան նախագծին՝ Աղաջանյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի այդ հարցով։
«Իսկ ՔՊ-ի կործիքով այդ տարածքներն օկուպացվել են, թե ոչ» հարցին Աղաջանյանը պատասխանեց, որ այն ստաստուս քվոն, որը կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերած պատերազմի, որը սկսվել ու ուղեկցվել է միջազգային բոլոր օրենքների կոպիտ խախտումներով։