Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին՝ պատժամիջոցներին հակազդելու լուծումներ մշակելու համար։ Այս մասին հայտնել է TACC-ը։
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, միասին հավաք անենք, ի վերջո, բոլորն ասացին, որ պետք է միասին լինենք, ես առաջարկում եմ, կարծում եմ՝ դուք կաջակցեք ինձ։ Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում, որպեսզի նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ուրբաթ օրը ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Բելառուսի նախագահի խոսքով՝ շուկաները միավորելով՝ «մեկ ամսից կմոռանանք, որ պատժամիջոցներ ունենք»։
Միաժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Մինսկի և Մոսկվայի դեմ արևմտյան բոլոր պատժամիջոցներն անօրինական են, և դա պարզապես «զզվելի» է անվանել։