Роскомнадзор-ը կսահմանափակի Instagram-ի հասանելիությունը՝ ռուս զինվորականների հասցեին բռնության կոչերի պատճառով, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Գլխավոր դատախազության պահանջի հիման վրա Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը (պատկանում է Meta Platforms ընկերությանը) Ռուսաստանի Դաշնության տարածքում կսահմանափակվի»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Instagram սոցիալական ցանցում տարածվում են նյութեր, որոնք քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչեր են պարունակում»։
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու հոդվածներով։ Մեկը ծայրահեղական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, մյուսը՝ ահաբեկչությանն աջակցելու համար։