Սյունիքի այլընտրանքային ճանապարհն անցանելի է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։
Նշենք, որ այսօր համացանցում կադրեր էին տարածվել, որտեղ երևում է, որ այդ ճանապարհահատվածում փլուզում է տեղի ունեցել։
«Խոսքը Խոտ-Որոտան հատվածի մասին է, բայց ճանապարհն անցանելի է։ Ճանապարհաշինարարները քննարկում են, թե ինչ պետք է անեն այդ հատվածում»,-հայտնեցին մարզպետարանից՝ հավելելով, որ ճանապարհահատվածի շինարարությունը դեռ վերջնական տեսքի բերված չի։