Իրավիճակն Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում հանգիստ է եղել, կրակոցներ չեն եղել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
«Ադրբեջանական դիրքի զինվորականներն այսօր առավոտյան բարձրախոսներով իրենց բանակի նվագախմբի կատարումն են միացրել, որը, սակայն, կարճ է տևել»,- նշեց նա։
Զորիկ Աբրահամյանը նաև ասաց, որ հակառակորդի կրակոցներից համայնքը չի տուժել և վնասներ չեն կրել։
«Ականներն ընկել են վարելահողերում։ Բնակիչները դեռ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շաբաթներին անընդհատ սադրանքների է դիմում։ Նրանք բարձրախոսներով բնակիչներին կոչ են անում լքել գյուղը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը սադրիչ գործողություններ է դիմում Արցախում։ Ականանետեր էր արձակվել Խնապատ, Խրամորթ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթ համայնքում ադրբեջանական կողմի սադրանքներից խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Մի քանի օր է՝ Արցախը զրկված է գազից, հակառակորդի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածը պայթեցվել է։