Մարտի 15-ից Մոսկվայում կչեղարկեն դիմակների կրումը։ Այս մասին իր բլոգում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Համաճարակային իրավիճակի կայուն բարելավումը թույլ է տալիս երկար սպասված որոշում կայացնել»,- նշել է նա:
Բացի այդ, ձեռնարկություններում և կազմակերպություններում դադարում են գործել պարտադիր հակակոնավիրուսային միջոցառումները՝ կանոնավոր ջերմաչափում, աշխատավայրերում բաժանարար միջնորմերի տեղադրում և այլն։
Ինչպես հայտարարել է Սոբյանինը, այդ որոշումը նաև կպաշտպանի բիզնեսը, որը բացի այդ էլ ստիպված է լինում հաղթահարել պատժամիջոցների հետևանքները: