Ռուսական «Աէրոֆլոտ»-ի չվերթները դեպի Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Չվերթները Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն Sukhoi SuperJet 100 տեսակի ինքնաթիռներով՝ ներքոհիշյալ չվացուցակով։
SU1966
Մոկսվա (SVO-С)-Երևան
00:10
05:15
SU1967
Երևան-Մոսկվա(SVO-C)
06:15
09:20
Նշենք, որ ռուսական ավիաընկերությունը մարտի 8-ից դադարեցրել էր բոլոր միջազգային ավիաչվերթները: