Հայաստանում մերտի 15-ին կատարվել է 3193 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` մեկ օրում առողջացել է 24 հիվանդ, մահվան 8 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422155 դեպք, որոնցից 408907 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8587 դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Ընդհանուր կատարվել է 2941837 թեստավորում։