«Հանուն Հադրութի» ՀԿ-ի ղեկավար Լևոն Հայրյանն այսօր կայացած ակցիայի ժամանակ ընթերցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանն ուղղված նամակը։
«…Խախտելով ուժի չկիրառման հիմնական սկբունքը, արհամարհելով Մինսկի խմբի համանագահների կոչերը՝ հասնելու խաղաղ լուծման՝ Ադրբեջանը, իր թիկունքում ունենալով Թուրքիայի և այլ ծայրահեղական ջիհադիստների աջակցությունը, նոր պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ։ Պատերազմ, որն ավելի շատ միջազգային բանդիտիզմ էր։ Պատերազմի հետևաքնով Հադրութի շրջանի բնակչությունը դիմադրելով, այնուհանդերձ, չկարողանալով պաշտպանել իր հայրենքը, լքեց այն՝ կորցնելով իր սեփականությունը։
ՄԵնք դիմում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահին, խնդրում ենք վերականգնել հակամարտության բանակցային գործընթացը, տեր կանգնել իրենց խոստումներին՝ բացառել հակամարտության ռազմական լուծումը։ ՄԽ համանախագահները, ըստ մեզ, իրենց պարտականությունները չեն կատարել»,- նշեց նա։
Հայրյանը Հադրութի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի, Քարվաճառի, Քաշաթաղի տեղահանված բնակչության անունից նամակը հանձնեց ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։