Շվեյցարիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` կապված Ուկրաինայում ՌԴ-ի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության հետ։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են ավելի քան 200 «նոր անձինք և կազմակերպություններ» ՌԴ-ից։ Այ մասին հայտնել է Շվեյցարիայի կառավարությունը` Դաշնային խորհուրդը:
Դաշնային խորհրդի կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը մարտի 16-ին «Շվեյցարիայի պատժամիջոցների ցուցակում 200-ից ավելի նոր անձանց և կազմակերպությունների է ավելացրել»: