Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մարտի 18-20–ը տեղի կունենա մարզասրահներում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։
Հայաստանի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը արդեն մեկնել է մրցավայր: Այնտեղ նրան դիմավորել է հեռացատկում Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Աղասյանը մեկնարկի կելնի մարտի 18-ին: Հայտավորված են աշխարհի 16 ուժեղագույն եռացատկորդները: Նրանցից յուրաքանչյուրը որակավորման փուլում երեք ցատկ կկատարի: Հաջողակ ությակը կմտնի գլխավոր եզրափակիչ, որտեղ դարձյալ երեքական փորձով մրցողները կպայքարեն խաղարկվող մեդալների համար: