Բրիթնի Սփիրսը ջնջել է Instagram-ի իր էջը։ TMZ-ի տվյալներով՝ սոցցանցի ադմինիստրացիան այստեղ ոչ մի կապ չունի, դա երգչուհու որոշումն է եղել։
Ռուսական Telegram-ալիքներում տարածել են Բրիթնիի իբր վերջին գրառումը։ Այնտեղ երգչուհու օգոստոսյան լուսանկարը ստորագրվել է ՆԱՏՕ-ի դեմ տեքստով և Դոնբասի աջակցությամբ: Գեոլոկացիայում նշված է «Լենինգրադ, ԽՍՀՄ»։
«Այս վարդը հանուն կոմունիզմի է։ Ես հավատում եմ, որ Ուկրաինայի իրավիճակի լուսաբանումը արևմտյան ԶԼՄ-ներում նպատակ էր հետապնդում սրել հակամարտությունը «…» Ինչու Եմենի ռմբակոծությունների նկատմամբ այդքան ուշադրություն չկար: Ես այն մասին եմ ասում, որ Ուկրաինան ռմբակոծում էր Դոնբասը 2014 թվականի ապրիլից, և ոչ ոք ոչ մի բառ չասաց։ ՆԱՏՕ-ին թող գրողի ծոցը գնա», – ասվում է տարածված նկարում։