Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20-ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինի նաև Հայաստանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանը վաղը լուսադեմին մրցավայր կուղեկցի ծաղկաձորցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, աշոցքցի դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին, մարզիչներ Էդգար Սողոմոնյանին, Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:
Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ:
Փառատոնը կավարտվի մարտի 26-ին: