Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Էդգարը և Էրիկ Սևիկյանը հանդես կգան Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նրա խոսքով՝ ինքը վերջերս անձամբ է խոսել եղբայրների հոր՝ Նորայր Սևիկյանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերել երկու որդիների՝ ազգային հավաքականի կազմում մասնակցելու վերաբերյալ:
Նշենք, որ եղբայրները խաղում են Իսպանիայում՝ Էդգարը պաշտպան է «Լևանտեում», իսկ Էրիկը՝ «Վալենսիայում»:
Գիլոյանը նաև հայտնել է, որ առաջիկայում կլուծվի երկու բրազիլացիների քաղաքացիության հարցը, որոնք զգալիորեն կուժեղացնեն ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը: Նա հավելել է, որ հավաքականի հիմնական նպատակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն է: